ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Քո առողջությունը. ազատվում ենք ավելորդ քաշից
Սկսենք հիմքից. որքան էներգիա ստանալ սննդի միջոցով, որքան էներգիա կորցնել ֆիզիկական ակտիվության շնորհիվ և ինչ ռեժիմով սնվել:
Ըստ Լիանա Ավետյանի
Սնունդ
Խորհուրդ կտայի սննդակարգում ընդգրկել ցածր ճարպոտությամբ պրոտեիններ, օրինակ` ձուկ, հավի դոշ, ձու (շաբաթը` 5 հատ), լոբի, սիսեռ, ոսպ, ցածր յուղայնությամբ կաթնաշոռ և մածուն: Շաբաթական մեկ անգամ կարելի է ուտել տավարի կամ գառան ոչ յուղոտ միս, իսկ ամսվա մեջ երկու անգամ` ոչ յուղոտ խոզի միս: Չափաբաժինը` խաղաքարտերի տուփի մեծության: Ի դեպ, սնունդը պետք է լինի եփած, խաշած, գրիլի կամ գոլորշու վրա պատրաստված:
Ածխաջրերի ընդունումը պետք է սահմանափակվի ամբողջական հացահատիկներով, ինչպես օրինակ` շագանակագույն բրինձ, հնդկացորեն, աճառ, վարսակ և ձավար: Չափաբաժինը` մեկ բաժակ (100 գր): Ճաշատեսակները պետք է պատրաստել բացառապես ձեթով: Հաց խորհուրդ եմ տալիս ուտել օրական մեկ անգամ` մինչև կեսօրն ընկած ժամանակահատվածում: Աղանդեր` թխվածքի, կոնֆետի, շոկոլադի և գազավորված ըմպելիքի տեսքով, կարելի է օգտագործել շաբաթական մեկ անգամ:
Բանջարեղեն և կանաչեղեն կարելի է ուտել օրվա ցանկացած ժամի` ցանկացած քանակությամբ: Միակ սահմանափակումն այն է, որ դրանք չպետք է տապակած լինեն: Եթե սնունդ ընդունելուց հետո քաղցի զգացում է մնում, կարելի է ուտել բանջարեղեն, ինչպես նաև` միրգ (4-5 հատ):
Ընդունած ճարպը պետք է հիմնականում բուսական ծագում ունենա (ձիթապտղի, քնջութի, խաղողի կորիզներից ձեթ), այլ ոչ` կենդանական (կարագ, պանիր, թթվասեր, կաթ): Օրվա ընթացքում թույլատրվում է 7 ընկույզ: Առհասարակ, ընկույզը մտնում է օգտակար պրոտեինային խմբի մեջ, սակայն մեծ յուղայնության պատճառով այն արժե կիրառել զգուշորեն ու չչարաշահել:
Ֆիզիկական ակտիվություն
Լավագույն տարբերակը շաբաթվա ընթացքում 3-5 անգամ մարզումներն են` 30-60 րոպե տևողությամբ: Դա կարող է լինել պար, յոգա, աերոբիկա, լող, քայլք, հեծանվային սպորտ կամ ցանկացած այլ ակտիվություն, ինչի շնորհիվ կարագանա քրտնարտադրությունն ու սրտի աշխատանքը: Ֆիզիկական ակտիվությունն օգնում է կորցնել անցանկալի կալորիաներն ու խթանել նյութափոխանակությունը:
Սնվելու ռեժիմ
Ռեժիմը նույնպես շատ կարևոր է: Այն օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, ինչն առաջնային կարևորություն ունի քաշ կորցնելու հարցում: Խորհուրդ կտայի սնվել փոքր չափաբաժիններով` օրվա ընթացքում 5-6 անգամ, յուրաքանչյուր 3-3,5 ժամը մեկ: Ի դեպ, սննդի վերջին ընդունումը պետք է տեղի ունենա քնելուց առնվազն 4 ժամ առաջ: Կերեք դանդաղ (սնվելու միջին ժամանակահատվածը պետք է կազմի մոտ 20 րոպե) և վայելեք սնունդ ընդունելու պրոցեսը:
04.05.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ